00:00:00

Նկուղներում ու ձեղնահարկերում ապրող միգրանտներին Ռուսաստանից կարտաքսեն․ Պետդուման նոր օրինագիծ է քննարկելու

14:05, 04 հունիս 2025 Աշխարհ

ՌԴ Պետդումայի «Նոր մարդիկ» խմբակցության պատգամավորները օրինագիծ են ներկայացնելու օրենսդիր մարմին, որով նախատեսվում է Ռուսաստանից արտաքսել այն  միգրանտներին, որոնք ապրում են ՌԴ օրենսդրությամբ բնակության համար արգելված վայրերում, օրինակ՝ նկուղներում։ Այդ մասին հայտնել է «Նոր մարդիկ» կուսակցության ղեկավար Ալեքսեյ Նեչաևը։

Նրա խոսքով՝ միգրանտները հաճախ հաստատվում են բնակության համար չնախատեսված վայրերում ՝ ձեղնահարկերում, նկուղներում, աղբախցերում, էլեկտրական հաշվիչների համար նախատեսված խցիկներում, ինչն անվտանգության հետ կապված խնդիրներ է առաջացնում։

«Հաջորդ շաբաթ օրենքի նախագիծ կներկայացնենք, որը կխստացնի միգրանտների բնակության կանոնները։ Եթե ​​մարդն ապրում է այնտեղ, որտեղ դա արգելված է օրենքով, օրինակ՝ նկուղում, ձեղնահարկում, աղբախցում, և այլն, ենթակա է արտաքսման»,- ասել է նա։ 

 Նեչաևը նշել է նաև, որ Ռուսաստանում աշնանից ուժի մեջ կմտնի նաև  մեկ այլ օրենք, որը միգրանտներին պարտավորեցնելու է հայտնել և հաստատել իրենց բնակության հասցեն, սակայն դա, ըստ նրա, բավարար չէ,  անհրաժեշտ է գործարկել նաև «Միգրանտ ID» համակարգը․ միգրանտի կողմից բնակարան  վարձակալելու դեպքում գործարքը պետք է ամրագրվի՝ պաշտոնապես, վարձավճարը պետք է կատարվի ամեն ամիս, գումարը՝  արտացոլվի թվային հարթակում, որպեսզի հարկերի վճարումից խուսափողներ չլինեն, և այս ամենը պետք է հաստատվի բնակարանի սեփականատիրոջ կողմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր