00:00:00

Երևանում Հունաստանի դեսպանատանը իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացրել

15:34, 30 մայիս 2025 Իրավական

Aysor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանատանը իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացրել։  

Փաստաթղթերի համար դեսպանատուն հրավիրված քաղաքացիները Aysor.am-ին հայտնեցին, որ իրենց մուտքն արգելել են՝ տեղեկացնելով, որ այսօր չեն աշխատում, քանի որ ներսում իրավապահ մարմիններն ինչ-որ գործողություններ են անում։  

Հունաստանի դեսպանատից պարզաբանում ստանալու փորձերը հաջողություն չունեցան. Aysor.am-ի բազմաթիվ զանգերին դեսպանատնից չպատասխանեցին։

ԱԱԾ-ից և Քննչական կոմիտեից մեզ ասացին, որ որևէ գործողություն դեսպանատանը չեն կատարել, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեից դեռ սպասում ենք պատասխանի։ 

Aysor.am-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը և հավելյալ տեղեկություն կհայտնի այն ստանալուն պես։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը, որը իրականացվել էր Հունաստանի Հանրապետության դեսպանատան միջոցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր