00:00:00

Պակիստանի վարչապետը օկուպացված Բերձորում հայտարարել է, թե Ադրբեջանը, իբր, հարձակման է ենթարկվել

18:01, 28 մայիս 2025 Աշխարհ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը օկուպացված Բերձորում հայտարարել է, թե Ադրբեջանը, իբր, հարձակման է ենթարկվել Հայաստանի կողմից։

«Թուրքիան ու Պակիստանը ժայռի պես ամուր կանգնել են Ադրբեջանի կողքին։ Պակիստանը հարձակման է ենթարկվել Հնդկաստանի կողմիցիմ սիրելի եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայի մեր քույրերն ու եղբայրները առանց հապաղելու աջակցեցին մեզ։ Դա աջակցություն էր ամուր, ինչպես անառիկ ամրոց: Եվ իմ սիրելի եղբայր Իլհամ Ալիևը, և մեր ադրբեջանցի եղբայրներն ու քույրերը նույնպիսի վճռականություն ցուցաբերեցին և ցույց տվեցին իրենց համերաշխությունը Պակիստանի հետ: Սա մեր պատմության այն գեղեցիկ պահերից է, երբ երեք եղբայրական երկրները համախմբվել են որպես մեկ ընտանիք։

Նրանք հավաքվել են դժվար ժամանակներումև մենք դա երբեք չենք մոռանաԵս երբեք չեմ կարող հատուցել իմ եղբոր՝ նախագահ Էրդողանի և, իհարկե, իմ սիրելի եղբոր ՝ նախագահ Իլհամ Ալիևի աջակցությունը»,- նշել է Պակիստանի վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր