Թուրքիան և Ռուսաստանը ողջունում են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը. այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։
«Իրավիճակը Հարավային Կովկասում` մեր ընդհանուր տարածաշրջանում, ազդում է երկու երկրների վրա: Անկարան և Մոսկվան աջակցություն են հայտնում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության գործընթացին: Մենք նաև ողջունում ենք Ադրբեջանի ձեռնարկած կարևոր քայլերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ապահովմանը», - ասել է Ֆիդանը: