00:00:00

Երկու միլիոն դրամից ավելի էլեկտրոնային ծխախոտների գողությունները բացահայտվել են․ մեկ անձ ձերբակալվել է

17:06, 26 մայիս 2025 Իրավական

ՀՀ մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը մայիսի 18-ի ուշ երեկոյան զանգահարել է ոստիկանություն և տեղեկացրել էլեկտրոնային ծխախոտների խանութից գողության մասին:

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնել է օպերատիվ խումբ, որը հայտնաբերել է, որ տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը բացել, մտել էին խանութ և գողացել մեկ միլիոն 200 հազար դրամի էլեկտրոնային ծխախոտ: 

«Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` մայիսի 25-ին ստացվեց նմանատիպ նոր ահազանգ: Գայի պողոտայում գտնվող մեկ այլ խանութի կախովի փականի օղակը կոտրել և գողացել էին մեկ միլիոն դրամի էլեկտրոնային ծխախոտ: Այս հանցագործությունն էլ կատարվել էր ուշ երեկոյան, մութն ընկնելուց հետո:

Իրավապահների գործողություններն այս անգամ արագ արդյունք տվին: Պարզվեց, որ երկու գողությունն էլ կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը: Մայիսի 26-ի առավոտյան նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Նոր Նորքի բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր