00:00:00

Ըստ հաղորդման` ոստիկանները քաղաքացուն ծեծի են ենթարկել և մարմնական վնասվածքներ պատճառել

19:14, 29 մայիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Փ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2018թ.-ի մայիսի 09-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքից ՀՀ ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվելու ժամանակ, ինչպես նաև բաժնում գտնվելու ընթացքում, մի խումբ ոստիկաններ բռնություն են գործադրել իր նկատմամբ. ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերը նշված մարմնական վնասվածքները Ա. Փ.-ի վրա հայտնաբերվել են նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում վերջինիս զննության ժամանակ: ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր