00:00:00

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու գործով ՊԵԿ պաշտոնյա կա ձերբակալված. նա է գողին տեղափոխել իր մեքենայով

17:35, 24 մայիս 2025 Իրավական

 «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով երեք անձ կա ձերբակալված, այդ թվում՝ ՊԵԿ պաշտոնյա․ հենց նա է  Երևանի Սարյանի փողոցից՝ գլխավոր փոստատան շենքի մոտից, իր  մեքենայով տեղափոխել գողին։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ գողությունը երկար է պլանավորվել և որ պաշտոնյաներն անմասն չեն մնացել։ 

Հիշեցնենք՝  ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչության շենքից հափշակվել էր  որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլարը: Չարագործը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով,  դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին, ժամը 16։30-ի մոտակայքում, ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի,  հեռացել է։

Ընդ որում, անձը բավականին զգույշ է գործել, ՔԿ-ի շենքում շուրջ 16 ժամ մնալով՝ աշխատել է չթողնել ոչ մի հետք, անգամ միզել է հատուկ տարայի մեջ, որը ևս հետը դուրս է տարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր