00:00:00

Երևանում 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված

21:22, 23 մայիս 2025 Իրավական

 

 

Երևանի պարեկները մայիսի 21-ին թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու, հայտնում են ՆԳՆ-ից:

Նշվում է, որ 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր