00:00:00

ԱՄՆ-ի և Իրանի միջև հերթական բանակցությունները տեղի կունենան մայիսի 23-ին Հռոմում

12:25, 22 մայիս 2025 Աշխարհ

Օմանը հայտարարել է, որ Իրանի ու Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին՝ Հռոմում: 

Իսլամական Հանրապետությունը համաձայնել է Օմանի առաջարկին՝ հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին:

«Իրանի Իսլամական Հանրապետության բանակցային խումբը վճռական է և հաստատակամ՝ պաշտպանելու իրանական ազգի բարձրագույն իրավունքներն ու շահերը խաղաղ միջուկային էներգիայից օգուտներ ստանալու հարցում, ներառյալ՝ հարստացումը և ռեպրեսիվ պատժամիջոցների վերացումը, և ջանք ու նախաձեռնություն չի խնայի այս առումով»,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր