00:00:00

Երևանում Տաջիկստանի 27-ամյա քաղաքացին գրասենյակից գողացել է թվով 6 համակարգիչ․ վնասի չափը գերազանցում է 4 մլն դրամը

19:56, 21 մայիս 2025 Իրավական

 

 

Մայիսի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մայիսի 15-ին ժամը 20։45-ի սահմաններում Տաջիկստանի քաղաքացի 27-ամյա Մաքսադչոն Մ․-ն Հակոբ Հակոբյան 3 հասցեում գործող «Հեշտ սպասարկում ցանցային տեխնոլոգիա» գրասենյակից գողացել է թվով 6 հատ համակարգիչ՝ պատճառելով 4 մլն 131 հազար դրամի վնաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Մաքսադչոն Մ․-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր