00:00:00

Ես կաշկանդված չեմ որևէ բանով․ ֆինանսների նախարար

18:16, 29 մայիս 2018 Տնտեսություն

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ վարքագիծը, որպես ֆինանսիտ, բոլոր գործընկերների ու ներդրողների համար պետք է հստակ լինի, հակառակ դեպքում ներդրումներ չեն լինի: «Այս տեսակետից մենք պետք է բավականին հավասարակշռված լինենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ խոսելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի առաջարկի մասին՝ 1 տարով հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Նախարարը հստակեցրեց՝ չի ասում, որ դեմ է այդ որոշմանը կամ դեմ է պարտադիրին ընդհանրապես, այլ ասում է, որ հավասարակշվառ մոտեցում լինի: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա նախարարն ասաց, որ դեռ ճշտումներ են լինելու: Իսկ ստվերի կրճատման հետ կապված հարցին, թե ինքը նախկինում իմացել է տեղը, նախարարն արձագանքեց. «Ես կաշկանդված չեմ որևէ բանով: Եթե ես իմանայի ստվերի չափն ի պաշտոնե, դա կնշանակեր, որ պետք է իմանայի նաև ստվերի տեղը, իսկ եթե իմանայի ու քայլեր չձեռնարկեի, պիտի պաշտոնյա լինելուց դադարեի: Դրսում եղած մասի չափը, տեղը ես չգիտեմ, այնպես որ պատճառը, որ ասում եմ՝ չգիտեմ, այն չէ, որ պաշտոնյա եմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր