00:00:00

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամի հետ քննարկել են արցախցիների վերադարձի իրավունքի հարցը

14:32, 20 մայիս 2025 Լեռնային Ղարաբաղ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ մայիսի 15-ին հանդիպում են ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելի հետ։ Այս մասին հայտնել են խորհրդից:

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց սոցիալական վիճակը և այն խնդիրները, որոնց բախվում են արցախցիները ամեն օր։ 

 

Նշենք, որ Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատն ընդունել է ԼՂ հայերի վերաբերյալ բանաձևի նախագիծ։ Փաստաթուղթը Շվեյցարիայի իշխանություններին կոչ է անում ստեղծել հարթակ՝ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար: Նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր