00:00:00

Արթուր Դավթյանը կարճատև այցով մեկնել է Վրաստան

18:08, 29 մայիս 2018 Իրավական

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով այսօր երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը ներկա կգտնվի Վրաստանի գլխավոր դատախազությունում երկրի խորհրդարանի, կառավարության, Դատախազների միջազգային ասոցիացիայի, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվող՝  Վրաստանի դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված ընդունելությանը, ինչպես նաև Քվեմո Քարթլի մարզային դատախազության և Ռուսթավի շրջանային դատախազության նոր շենքի հանդիսավոր բացման արարողությանը և այլ միջոցառումներին: Նախատեսվում է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպուներ կունենա Վրաստանի, ինչպես նաև հանդիսավոր միջոցառումներին մասնակցող այլ երկրների գլխավոր դատախազների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր