00:00:00

Կրեմլը հայտարարել է, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են

22:25, 17 մայիս 2025 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույց է պատրաստվում։

«Զրույցը նախապատրաստվում է», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը մայիսի 19-ին հայտարարեց Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին։

Ավելի վաղ, Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00) հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ։ Թեմաների շարքում ԱՄՆ նախագահը նշել է ուկրաինական կարգավորման և առևտրի հարցերը։ Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցից հետո կզրուցի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ։ Պուտինի և Թրամփի միջև նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին։

Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ։ Հանդիպումից հետո Մոսկվան և Կիևը համաձայնության եկան փոխանակել գերիներին «1000-ը՝ 1000-ի դիմաց» բանաձևով, ներկայացնել ապագա հնարավոր հրադադարի իրենց տեսլականը՝ մանրամասն նկարագրելով այն, և շարունակել բանակցային գործընթացը։ Ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ ռուսական կողմը գոհ է հանդիպման արդյունքից։ Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան խնդրել է պետությունների ղեկավարների միջև ուղիղ բանակցություններ, և Ռուսաստանը «հաշվի է առել այդ խնդրանքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր