00:00:00

Իրաքը պատրաստակամություն է հայտնել 20 միլիոն դոլար նվիրաբերել Գազայի, նույնքան էլ՝ Լիբանանի վերականգնման համար

17:47, 17 մայիս 2025 Աշխարհ

Իրաքը պատրաստակամություն է հայտնել 20-ական միլիոն դոլար նվիրաբերել Գազայի և Լիբանանի վերականգնմանը՝ Արաբական համատեղ հիմնադրամ ստեղծելու իր նախաձեռնության շրջանակում․ հիմնադրամը գումարներ կուղղի զինված հակամարտություններից տուժած արաբական պետությունների վերականգնմանը։ Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանը՝ Բաղդադում ընթացող Արաբական լիգայի գագաթնաժողովի ժամանակ։

«Իրաքը 18 նախաձեռնություն է ներկայացրել քննարկման, այդ թվում՝ Արաբական հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը, որը կօգնի վերականգնել պատերազմներից ու հակամարտություններից տուժած արաբական երկրներին։ Մենք վերահաստատում ենք, որ Բաղդադը 20 միլիոն դոլար կհատկացնի այդ հիմնադրամին՝ Գազայի և ևս 20 միլիոն դոլար՝ Լիբանանի վերականգնման համար»,- ասել է Իրաքի վարչապետը, ում ելույթը հեռարձակել է Al-Ikhbariya հեռուստաընկերությունը։

Մոհամմեդ Շիա Սուդանը նաև հույս է հայտնել, որ գագաթնաժողովի մասնակիցները կյանքի կկոչեն այս նախաձեռնությունը, ինչը «շրջադարձային իրադարձություն կլինի  և կապահովի  արաբական երկրների ժողովուրդների արժանի ապագան»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր