Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան շարունակելու է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում հրադադար հաստատելու նպատակով։
«Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ես հաստատակամորեն աջակցում ենք Ձեզ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի։ Մեր անմիջական առաջնահերթությունը կրակի լիակատար և անվերապահ դադարեցումն է։ Հենց այդ պատճառով էլ մենք շարունակում ենք մեծացնել ճնշումը, որպեսզի Պուտինին նստեցնենք բանակցությունների սեղանի շուրջ»,- գրել է ֆոն դեր Լայենը X-ի իր էջում։