Կատարն ու ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի Կատարը ԱՄՆ-ից 42 միլիարդ դոլարի զենք և տեխնիկա է գնելու։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երեկ մենք համաձայնագիր ենք ստորագրել Կատարի կողմից 42 միլիարդ դոլարով ամերիկյան լավագույն ռազմական տեխնիկան գնելու վերաբերյալ, ներառյալ՝ THAAD հակահրթիռային մարտկոցներ, Pegasus ինքնաթիռներ, Desert Vipers զրահամեքենաներ, մարտական մեքենաներ, MQ-9B և Sky Guardian անօդաչուներ»,- ասել է Թրամփը Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայում՝ ամերիկացի զինվորականների հետ հանդիպման ժամանակ։
«Առաջիկա տարիներին Կատարը նաև 10 միլիարդ դոլար կներդնի այս հսկայական բազայի զարգացման համար»,- դիմելով նրանց՝ ասել է Թրամփը։
Թրամփը պետական այցով Կատար է ժամանել մայիսի 14-ին՝ Պարսից ծոցի արաբական երկրներ շրջագայության շրջանակում։ Վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ որևէ նախագահ Կատար չէր այցելել։