00:00:00

Կարևոր է պահպանել և զարգացնել մեր ընտանեկան արժեքները՝ հենվելով անցյալի ժառանգության վրա ու քայլելով դեպի ապագա․ Նաիրի Սարգսյան

15:32, 15 մայիս 2025 Հասարակություն

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրը․
 
Սիրելի հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը։
 
Հայ ընտանիքը դարերով եղել է մեր ազգի գոյության ու ամրության խարիսխը։ Մեր սերունդները միշտ մեծացել են սրբազան հարգանքով՝ ծնողների, ավանդույթների ու հայրենիքի հանդեպ։
 
Հայ ընտանիքի ամրությունը ոչ միայն սիրո ու հոգատարության վրա է կառուցված, այլև՝ փոխվստահության, զոհողության և միասնականության։ Ընտանիքն է այն փոքր հայրենիքը, որտեղ սկսվում է հայ մարդու ինքնության ձևավորումը։
 
Այսօր, ինչպես երբեք, կարևոր է պահպանել և զարգացնել մեր ընտանեկան արժեքները՝ հենվելով անցյալի ժառանգության վրա ու քայլելով դեպի ապագա՝ պատասխանատվությամբ ու սիրով։
 
Շնորհավոր Ընտանիքի միջազգային օրը։ Թող յուրաքանչյուր հայ ընտանիք զորանա սիրո, ջերմության, միասնության մեջ՝ խաղաղ, հզոր և լուսավոր հայրենիքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր