00:00:00

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով

19:17, 14 մայիս 2025 Իրավական

Պարտադիր ժամկետային զինծառայողի Կարեն Ավետիսյանի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է զինվորական պաշտոնեական անփութությանը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր