00:00:00

Արդարադատության նախարարը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին

22:41, 13 մայիս 2025 Իրավական

 

 

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր:

Նախարարը վստահեցրել է, որ դատապարտյալների կողմից բարձրացված մտահոգությունները նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում են: Դիտարկվել է ծրագրավորման ոլորտում մասնագիտական գիտելիքներ ունեցող երկու ցմահ դատապարտյալի ներուժն օգտագործելու հնարավորությունը՝ մյուս դատապարտյալների համար ծրագրավորման դասընթացներ կազմակերպելու նպատակով:

Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև երկարատև տեսակցությունների` վերջերս վերանորոգված սենյակներին, և կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր