00:00:00

Հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ

20:17, 13 մայիս 2025 Իրավական

 

 

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035 (էլփոստի հասցե՝ [email protected]):

«Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։
 
Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, և դրա դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն հանրության ակտիվ ներգրավվածությամբ, քանզի ձեր ակտիվ մասնակցությամբ ենք կառուցում արդար ու թափանցիկ հասարակություն։
 
Հիշե՛ք, որ միասին կարող ենք փոխել իրականությունը, ուստի՝ մի՛ լռեք կոռուպցիայի մասին, զանգահարե՛ք այսօր»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր