00:00:00

«Տելեգրամ»-ով հաշիշ են ձեռք բերել ու ձերբակալվել

19:03, 13 մայիս 2025 Իրավական

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 12-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 24 և 25 տարեկան երկու բնակչի, հայտնում են ՆԳՆ-ից։

25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով գլանակ և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել է հաշիշի նմանվող դարչնագույն զանգվածով փաթեթ: Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր