00:00:00

30-օրյա հրադադարը Արևմուտքին անհրաժեշտ է Կիևի մարտունակությունը վերականգնելու համար. Զախարովա

19:49, 12 մայիս 2025 Աշխարհ

 

 

Այն երկրները, որոնք նախկինում խոստովանել են, որ մինսկյան համաձայնագրերն օգտագործել են Կիևի օգտին ժամանակ ձգելու համար, այժմ ձգտում են 30-օրյա հրադադարի, որպեսզի վերականգնեն Կիևի ռեժիմի մարտունակությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից:

Նա, մասնավորապես, ասել է. «Բեռլինն ու Փարիզն օգնեցին Կիևին նախապատրաստվել այս պատերազմին: 2022-ին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեցին, որ ոչ ոք չէր ծրագրում իրականացնել Մինսկի համաձայնագրերը, և այդ համաձայնագրերն անհրաժեշտ էին ժամանակ շահելու համար, որպեսզի Ուկրաինան պատրաստվի Ռուսաստանի հետ «Դոնբասի խնդիրը» ուժով լուծելու համար»::

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր