00:00:00

Կկայանա ՀՀ-ի և Ավստրիայի միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը

16:35, 12 մայիս 2025 Աշխարհ

 

 

Վիեննայում մայիսի 14-15-ը կկայանա Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը։

Ավստրիա պատվիրակություն գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի մայիսի 14-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»։
Հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր