00:00:00

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հնարավոր են հրադադարից հետո. Կալլաս

16:14, 12 մայիս 2025 Աշխարհ

 

 

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ Բրյուսելը պնդում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի ռեժիմի հաստատումը՝ նախքան բանակցությունների անցկացումը։ Այս մասին Կալասը հայտարարել է Լոնդոն կատարած այցի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում։

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե Բրյուսելը ինչպիսի գործողությունների հաջորդականություն է աջակցում՝ նա, մասնավորապես, նշել է. «Նախ մեզ անհրաժեշտ է հրադադար»:

Հավելենք, որ 30-օրյա զինադադարի գաղափարը բարձրացրել են Կալլասը և ԵՄ մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ մայիսի 9-ին Լվով կատարած այցի ժամանակ, որին աջակցել են մայիսի 10-ին Կիևում հանդիպած Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր