00:00:00

Տևական ժամանակ ՀՀ օդային տարածքում պտտվելուց հետո Շարժա–Երևան ինքնաթիռը վայրէջք է կատարել Թավրիզում

17:47, 11 մայիս 2025 Հասարակություն

Շարժայից եկող ինքնաթիռը տեւական ժամանակ ՀՀ օդային տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել Թավրիզում։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar24–ից։

Օդանավը պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեր այսօր ժամը 16.40–ին։

Նշենք, որ եղանակային պայմաններից ելնելով՝ Հայաստան եկող օդանավերը դժվարությամբ են վայրէջք կատարում։ Այս պահին չեղարկվել է Հալեպից եւ Կապանից եկող չվերթները, ուշանում են Թեհրանի եւ Եկատերինբուրգի չվերթները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր