00:00:00

«Habemus papam»․ Հռոմի նոր պապ է ընտրվել

20:17, 08 մայիս 2025 Աշխարհ

Կոնկլավը Հռոմի նոր պապ է ընտրել։

Հռոմի Սրբազան Քահանայապետ  է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն։

Նա վերցրել է Լեո XIV անունը։ Պատմության մեջ առաջին անգամն է, որ ամերիկացի կարդինալը Հռոմի պապ է ընտրվում։

Հռոմի նոր պապի անունը հնչեցրել է կարդինալ Դոմինիկ Մամբերտին։ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից կարդինալը հնչեցրել է նաև հայտնի լատիներեն արտահայտությունը, որն ավետում է այն մասին, որ Հռոմի պապն ընտրվել է՝ «Habemus papam» («Մենք Պապ ունենք»)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր