Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացումն ուղղված չէ ոչ մի երկրի մեկի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք մեր հարաբերությունները զարգացնում ենք ի շահ երկու երկրների ժողովուրդների, ոչ թե որևէ մեկի դեմ։ Մեր երկրների հարաբերությունները կրում են իրավահավասար բնույթ, փոխշահավետ են»,- ասել է Պուտինը՝ Կրեմլում ռուս-չինական բարձր մակարդակի բանակցությունների մեկնարկին։
«Բարեկամությունն ամրապնդելու և համագործակցությունն ընդլայնելու մտադրությունը Ռուսաստանի և Չինաստանի ընտրությունն է՝ հիմնված երկրների ռազմավարական փոխգործակցության վրա»,- հավելել է ՌԴ նախագահը։
Ավելի վաղ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ՌԴ նախագահ Վլադինիր Պուտինի հետ հանդիպմա ժամանակ իր հերթին նշել էր․ «Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացումը նպաստում է երկու երկրների բարգավաճմանը և համաշխարհային կառավարման համակարգի բարեփոխմանը»։
Հիշեցնենք՝ Սի Ծինփինը գտնվում է Մոկվայում՝ մայիսի 9-ին մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին ու տոնական միջոցառումներին։