00:00:00

«Մրգերին հասցված վնասը միջինում կազմել է 30%, իսկ բանջարեղենին՝ 50-60%». Պապոյանը ներկայացրեց կարկուտի հասցրած վնասները

20:34, 07 մայիս 2025 Տնտեսություն

 

 

Արարատի մարզում վերջերս տեղացած կարկուտն ու հեղեղատային անձրևները հիմնականում վնաս են հասցրել 7-8 գյուղերի բերքին, իսկ 2-3 գյուղերում վնասը հատկապես մեծ է եղել։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հայտարարությունների ժամին հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ տուժել է մոտ երկու տասնյակ գյուղ։

«Մրգերին հասցված վնասը միջինում կազմել է 30%, իսկ բանջարեղենին՝ 50-60%»,-նշել է Պապոյանը։

պապոյանը վստահեցրեց, որ հակակարկտային կայաններն աշխատել են ամբողջ գիշեր և ամբողջ հզորությամբ, առանց որոնց վնասը շատ ավելի մեծ կլիներ։

Նախարարը պարզաբանեց, որ ստեղծվել է հանձնաժողով, որը կհաշվարկի վերջնական վնասը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր