Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները քիչ առաջ օպերատիվ գործողություններ են իրականացրել Գյումրիի բժշկական կենտրոններից մեկում և ձերբակալել են տեղի վիրաբուժության բաժնի վարիչին։ Irakanum.am-ի տեղեկություններով` բժիշկը ձերբակալվել է գումար վերցնելու պահին։
Ավելի ուշ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատեց Irakanum.am-ի տեղեկությունները․
<<Հաստատում ենք, որ Գյումրիի բժշկական կենտրոնի բաժնի վարիչը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Վերջինս Կոմիտեի աշխատակիցների կողմից ձերբակալվել է ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված գործողությունների արդյունքում>>։