00:00:00

2025-ի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը արագացել է՝ մարտին կազմելով 3.3%. ԿԲ

21:53, 06 մայիս 2025 Տնտեսություն

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը արագացել է՝ մարտին կազմելով 3.3%: Այս մասին հայտնում են ԿԲ-ից:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Միաժամանակ, 12- ամսյա բնականոն գնաճը ևս որոշակի ավելացել է՝ դեռևս պահպանվելով թիրախից ցածր՝ 2.0% մակարդակում: 2025 թ․ երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում, զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն էականորեն ավելացել են:

ԱՄՆ տնտեսական քաղաքականության, հատկապես առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Այս պայմաններում, միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորվել են գների նվազման առարկայական ռիսկեր: Մյուս կողմից՝ միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված՝ առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման և համաշխարհային գնաճային ռիսկերը պահպանվում են:

Ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների վրա հավանական ազդեցությունների վերաբերյալ անորոշությունները:

Այս համատեքստում, հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խիստ պայմանները և ընդհանուր բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները:

2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում դանդաղել է՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը: Ակտիվության աճին շարունակել են զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր»,- նշված է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր