00:00:00

Իրանը Ռուսաստանին պատմել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների մասին

17:14, 06 մայիս 2025 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցությունների ընթացքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործընթացին։

 

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների, այդ թվում՝ Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների շուրջ։

 

Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդար համաձայնության հասնելու նպատակով»,- Մոսկվայի դիրքորոշումն է փոխանցել Կրեմլի մամուլի ծառայությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր