00:00:00

Եկամուտների հայտարարագրման օրենքը միայն լավարկումից հետո պետք է ընդունվի. Նաիրի Սարգսյան

10:40, 06 մայիս 2025 Հասարակություն

Եկամուտների հայտարարագրման օրենքը միայն լավարկումից հետո պետք է ընդունվի և ծառայի ժողովրդին, ոչ թե ժողովրդի դեմ: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Հայտարարագրման ակցիայի վերջաբանը 5 կետ է իրենից ներկայացնում, որը պահանջն է կառավարությանը:

Չեղարկել եկամուտների հայտարարագրման համակարգն այս իրավիճակում: Լավարկել, ընդ որում լավարկման բանաձևերը տալիս ենք, թե ինչպես լավարկել: Այնուհետև թեստավորել որոշակի հատվածներում կամ որոշակի խմբերում:

Հմտությունները փոխանցել ՀՀ քաղաքացիներին, որպեսզի կարողանա յուրաքանչյուրն ինքնուրույն դա լրացնել, որպեսզի բանկային գաղտնիքը երբևէ որևէ մեկին չտրամադրի:

5-րդ փուլում լավարկված վիճակում ներդրումը կատարել: Մենք հենց ակցիայի շրջանում էլ մշտապես ասել ենք, որ մենք դեմք չենք եկամուտների հայտարարագրմանը, մենք դեմ ենք եկամտային հարկի հաշվարկին:

Բայց եկամուտների հայտարարագրում ասելով էլ դա պետք է հասկանանք քաղաքացիներին օգնող, օժանդակող որպես գործիք, ընդ որում՝ թիրախային օժանդակող գործիք»,-ասել է նա:

Տեսանյութն` այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր