00:00:00

Հայերի՝ Լեռնային Ղարաբաղ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքն անտեսվել է. Amnesty International

22:11, 05 մայիս 2025 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանում շարունակվել է անպատժելիությունը վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված չարաշահումների համար։ Դրա մասին ասված է Amnesty International-ի «Մարդու իրավունքների վիճակը աշխարհում» 2025 թվականի ապրիլյան զեկույցում։

«Ավելի վաղ ԵԽԽՎ-ն կրկին մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակմանն առնչվող մարդասիրական և մարդու իրավունքների լուրջ հետևանքները չճանաչելու կապակցությամբ»։

 

ԵԽԽՎ-ն կրկին դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության՝ ավելի քան 100 հազար մարդու տեղահանմանը դեպի Հայաստան։ Նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն անտեսվել է»,-ասված է զեկույցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր