00:00:00

Իրանն Ադրբեջանին և Վրաստանին տարանցիկ միջանցքի ստեղծման առաջարկ է արել

18:44, 05 մայիս 2025 Աշխարհ

 

 

Իրանն Ադրբեջանին և Վրաստանին առաջարկում է ՏՐԱՍԵԿԱ-ի (Transport Corridor Europe-Caucasus-Asia) շրջանակներում տարանցիկ միջանցք ստեղծել: Այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարի խորհրդական Ամին Տարաֆոն, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ այս նախաձեռնությունը հնչել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի` վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ և արժանացել է պաշտոնյաների հավանությանը։

Ինչպես հայտնի է՝ ՏՐԱՍԵԿԱ-ն Եվրոպական Միության և գործընկեր երկրների միջև միջազգային համագործակցության ծրագիր է, որը նպատակ ունի զարգացնել տնտեսական հարաբերությունները, առևտուրը և տրանսպորտային հաղորդակցությունները Սև ծովի ավազանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում՝ բոլոր մասնակից երկրների քաղաքական կամքի և ընդհանուր ձգտումների վրա հիմնված ակտիվ գործողությունների շնորհիվ։

Այսօր ՏՐԱՍԵԿԱ միջազգային տրանսպորտային միջանցքը ներառում է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման միջազգային տրանսպորտի մասին բազմակողմ հիմնական համաձայնագրին (BMA TRACECA) մասնակցող 14 երկրների տրանսպորտային համակարգը՝ Ադրբեջան, Հայաստան, Բուլղարիա, Վրաստան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռումինիա, Տաջիկստան, Թուրքմենստան, Թուրքիա, Ուկրաինա, Ուզբեկստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր