00:00:00

Սեդրակ Քոչարյանը դատի է տվել ՊԵԿ-ին

20:26, 05 մայիս 2025 Իրավական

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչայանը, դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի։ Սեդրակ Քոչարյանը պահանջել է անվավեր ճանաչել ՊԵԿ որոշումը։

Վարչական ակտը վերաբերում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 169,1-րդ հոդվածով՝ հաշվապահական հաշվառումը խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել հարկի նվազեցում կամ հայտարարագիրը, հաշվարկը ժամկետում չներկայացնելը։ Միևնույն ժամանակ, հայցվորը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով կասեցնել վարչական ակտը՝ մինչև վերջնական դատական ակտը։ Վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը, սակայն՝ մերժել միջնորդությունը։ Նախնական դատական նիստը նշանակվել է ամիսներ անց՝ նոյեմբերի 25-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր