00:00:00

Օտարերկրացին Երևանում թմրամիջոց է իրացրել

17:58, 05 մայիս 2025 Իրավական

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացել էին տեղեկություն, որ օտարերկրյա քաղաքացի երկու տղամարդ հանդիպելու են Երևանի Կոմիտասի պողոտայում, որպեսզի մեկը մյուսից ձեռք բերի թմրամիջոց, հայտնում են ՆԳՆ-ից։

Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Երևանում բնակվող 58 և 51 տարեկան տղամարդիկ մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում ձերբակալվեցին և ներկայացվեցին բաժին:

58-ամյա տղամարդու մոտ արգելված ոչինչ չհայտնաբերվեց, իսկ 51 տարեկանի մոտ կպչուն ժապավենով փաթեթ կար՝ ափիոնի նմանվող հինգ գրամ զանգվածով:

51-ամյա օտարերկրացին կալանավորվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր