00:00:00

Կասեցվել է «Արզնի կաթնամթերք»-ի 20 տոկոսանոց թթվասերի արտադրությունը

14:32, 05 մայիս 2025 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․Երևան, Մոլդովական փ․), որի ընթացքում կատարվել է ապրանքնատեսակի նմուշառում և հանձնվել լաբորատոր հետազոտության:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի նմուշը «S.aureus»՝ ոսկեգույն ստաֆիլակոկ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր