ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով, այս մասին Aysor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- հավելեցին կոմիտեից։
Հիշեցնենք՝ Դանիելյանն օրեր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել։