00:00:00

Անձրև, կարկուտ ու քամի. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

13:00, 04 մայիս 2025 Հասարակություն

Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ն առանձին վայրերում՝ հորդառատ։

 

Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 8-9-ն առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մայիսի 7-9-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

 

Երևանում մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 8-ի և 9-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ը հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:

 

Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր