00:00:00

Առինջ գյուղում թիվ 48 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ

09:54, 04 մայիս 2025 Հասարակություն

Մայիսի 4-ին՝ ժամը 09:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող GAZelle մակնիշի միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ:

Մեկ տուժած տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են միկրոավտոբուսը, փակել գազի բալոնի փականը և հինգ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր