00:00:00

Հայաստանում 2 և ավելի անգամ բարձր տնտեսական աճ է արձանագրվել․ ֆինանսների նախարար

14:41, 29 մայիս 2018 Տնտեսություն

ՀՀ ակնկալած 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն գրանցել է 7.5 տոկոս: Այս մասին Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ «ՀՀ-ն ՀՆԱ-ի դրական ցուցանիշ է գրանցել։ Ի տարբերություն ԵՄ և ԵԱՏՄ-ի՝ ՀՀ-ում 2 և ավելի անգամ բարձր տնտեսական աճ է արձանագրվել», - նշեց Ջանջուղազյանը։ Նա հավելեց, որ դրամ-ռուբլի փոխհարաբերությունները ևս 2017 թվականին դրական զարգացումներ են ունեցել։ «Առևտրաշրջանառության տեսակետից 44.6 տոկոսի աճ է գրանցվել դեպի ՌԴ՝ արտահանման ուղղությամբ։ Դրամի արժևորում է արձանագրվել», - նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր