00:00:00

Աղքատության տոկոսը կրճատելու համար պետք է զարգացնել տնտեսությունը․ Մանե Թանդիլյան

14:32, 29 մայիս 2018 Տնտեսություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը վերջերս Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչև 2019թ-ի հուլիսի 1-ը հետաձգելու առաջարկ էր ներկայացրել: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ պատճառը օրենքը լրամշակելու ու քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու համար վերցված ժամանակն է: «Առաջարկում եմ հետաձգել ու վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն»,-բացատրեց նա: Նախարարը տեղեկացրեց՝ ստացել է բավականին առաջարկներ, որոնք խելամիտ ու ողջախոհ են, ու կարելի է դիտարկել: «Հանրային կարծիքը գիտեմ, ժամանակն անհրաժեշտ է դիտարկելու այլ առաջարկները, որոնցում ասվում է, թե ինչպես համակարգն ընդունելի դարձնել»: Լրագրողների հարցին, թե խնդիրներ չեն լինի՝ հաշվի առնելով, որ համակարգն արդեն մի քանի տարի գործում է, նա պատասխանեց. «Խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ, անհրաժեշտ է ներգրավել տարբեր մասնագետներ՝ լավագույն լուծումը գտնելու համար»: Ինչ վերաբերում է աղքատության կրճատմանը, նախարարը նշեց, որ իրենց պետք չի դիտարկել միայն որպես աղքատության դեմ պայքարող նախարարություն, իսկ աղքատության տոկոսը կրճատելու համար պետք է զարգացնել տնտեսությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր