00:00:00

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների 4-րդ փուլը հետաձգվել է

15:37, 01 մայիս 2025 Աշխարհ

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդավորված բանակցությունների 4-րդ փուլը հետաձգվել է՝ պատվիրակությունների ծրագրերի միջև անհամապատասխանության պատճառով։ Այդ մասին հայտնել է բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող երկրի՝ Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսայդին։

 

«Լոգիստիկ նկատառումներից ելնելով՝ մենք վերանայել ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև հանդիպման ժամկետները, հանդիպումը նախապես ծրագրվել էր անցկացնել մայիսի 3-ին։ Նոր ժամկետի մասին կհայտարարվի, երբ երկու կողմերը համաձայնեցնեն այն»,- հայտնել է Օմանի արտգործնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր