00:00:00

Արթուր Չախոյանը կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի․ Փաստաբան

14:09, 01 մայիս 2025 Իրավական

Ակտիվիստ Արթուր Չախոյանի փաստաբանը՝ Վահե Եփրիկյանը, ընդգծում է՝ իրավական ֆարսը շարունակվում է, Չախոյանին ծեծի ենթարկողները պատասխանատվության չեն կանչվում, փոխարենը՝ նրանց գործողություններից տուժած Չախոյանի նկատմամբ են քրեական հետապնդում հարուցում։

«Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Իրավական ֆարսը շարունակվում է։

Ակնհայտ հանցագործության համար անձինք ոչ կանչվել են, ոչ վերջիններիս հետ կոնկրետ քննչական - դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է։

Նախորդիվ արտահայտածս մտահոգությունը, ցավոք, բայց հետզհետե իրականանում է` փորձ է կատարվում ծածկադմփոց անել Նոր Նորքի առերևույթ հանցագործ թաղապետի ու իր հանցակիցների գործողությունները` դրանք բարդելով, կրկնում եմ, քաղաքացիական ակցիա իրականացնող անմեղ անձի վրա, ով այս պատմության մեջ կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր