00:00:00

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

16:24, 30 ապրիլ 2025 Հասարակություն

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

 

Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։

 

. Առաջին փուլ

 

Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։

 

Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե.

 

☑հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում,

 

☑հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,

 

☑հայտագրվող երեխայի ծնողը ՀՀ պետական համակարգի աշխատող է, որն աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված՝ տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր է տեղափոխվել:

 

. Երկրորդ փուլ

 

Հունիսի 24–ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։

 

. Երրորդ փուլ

 

Հուլիսի 1-ից հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար. այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը) կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է:

 

Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։ Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

 

Հայտագրման մյուս մանրամասները՝ այստեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր