Ոստիկանությունից հայտնել են, որ կրակոցների մասին հաղորդագրություններ է ստացել մայրաքաղաք Ստոկհոլմից մոտ 60 կիլոմետր հյուսիս ընկած Ուփսալա քաղաքի կենտրոնում: Հայտնաբերվել են նաև տարբեր՝ ըստ ամենայնի՝ կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած մարդիկ են, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։
Թարմացված հայտարարության մեջ ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել։ Գերատեսչությունից հայտնել են, որ սպանության առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Ըստ հանրային SVT հեռուստատեսության հաղորդման՝ ականատեսները պատմել են, որ կասկածյալը փախուստի է դիմել է սկուտերով։ TV4 հեռուստաալիքը հայտնել է, որ կրակոցներ են արձակվել քաղաքի կենտրոնի վարսավիրանոցներից մեկում։