00:00:00

Եվրախորհրդարանի պատգամավորներն այցելել են Արցախի թեմի գրասենյակ

21:34, 29 ապրիլ 2025 Լեռնային Ղարաբաղ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից հայտնում են․

«Արցախի թեմի գրասենյակում հյուրընկալվեցին Եվրախորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյը և Նիկոլա Մեցդորֆը։

Հանդիպմանը մասնակցեցին Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը և թեմական խորհրդի անդամ Կարեն Միրզոյանը։

Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախի թեմի առաքելությունն ու շարունակական ծրագրերը, որոնք ուղղված են արցախահայությանը հոգևոր և հոգեբանական աջակցություն տալուն։

Հյուրերը հավաստիացրին՝ Արցախի ձայնը բարձրացվելու է եվրոպական հարթակներում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր