00:00:00

Լեռնային Ղարաբաղի 2023 թ. իրադարձություններն էթնիկ զտում էին. Գենսեր

21:22, 29 ապրիլ 2025 Լեռնային Ղարաբաղ

 

 

Մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ջարեդ Գենսերը ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի իրադարձություններին՝ դրանք որակելով էթնիկ զտում:

Նրա խոսքով՝ դրանից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքը և քրիստոնեական ներկայությունը վերացնելու համար:

Փաստաբան Գենսերը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը աշխարհում քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին աջակցելու վերաբերյալ, հավելել, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ ցույց տալու, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե Ադրբեջանը քայլեր չձեռնարկի պահվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր