00:00:00

ԲԴԽ-ն քննում է Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցը

19:19, 29 ապրիլ 2025 Իրավական

 

 

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցի քննությունը ԲԴԽ-ում տեղի կունենա այսօր՝ ժամը 21:00-ին։ Այս մասին հայտնում են դատավորի պաշտպանները՝ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ Գաբրիելյանն այսօր դատական նիստ անցկացնելիս է եղել, երբ իրավապահները մտել են դատարան։ Դատական նիստին ներկա է եղել Infocom.am-ի լրագրողը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ` նիստն ընդմիջվել է, որից հետո Գաբրիելյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվել։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են․ Գաբրիելյանին առնչվող վարույթը կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ է նախաձեռնված։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր